Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ի բանագնաց Բրահիմին հոկտեմբերի 30-ին կհանդիպի Ասադի հետ

ՄԱԿ-ի բանագնաց Բրահիմին հոկտեմբերի 30-ին կհանդիպի Ասադի հետ

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հոկտեմբերի 30-ին մտադիր է Դամասկոսում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ` քննարկելու սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, որը ծրագրվում է անցկացնել նոյեմբերին: Այս մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով իր աղբյուրը:

Նախօրեին Բրահիմին Դամասկոսում հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ:

Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Համաժողովն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել հունիսի սկզբին: Նոյեմբերի 5-ին Բրահիմին Ժնև-2-ի հարցով եռակողմ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետների հետ: Նույն օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք Բրահիմիի միջնորդությամբ, կհանդիպեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հետ` քննարկելու խաղաղ համաժողովի անցկացումը:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում