Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն չի փոխել Ասադի հանդեպ իր դիրքորոշումը

ԱՄՆ-ն չի փոխել Ասադի հանդեպ իր դիրքորոշումը

ԱՄՆ պետդեպարտամենտը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համարում է բռնապետ, որը մասնակից է խաղաղ քաղաքացիների սպանության մեջ և չի տեսնում նրան Սիրիայի ապագայում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին` ի պատասխան լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Ասադի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի  Մեդվեդևի հայտարարությունը:

«Մեր նպատակը ոչ թե յուրաքանչյուր հայտարարությանն արձագանքելն է, այլ` «Ժնև 2» կոնֆերանսի անցկացմանը պատրաստվելը: Ինչ վերաբերում է Ասադին, ապա մեր դիրքորոշումը չի փոխվել. նա բռնապետ է, որը սպանել է ավելի քան 100 հազ. մարդու, և նա տեղ չունի Սիրիայի ապագայում»,- ասել է Պսակին:

Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ Սիրիայի նախագահին երկրի ապագայի մասին բանակցություններից բացառելու մասին առաջարկն իրատեսական չէ, և դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել նրան անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորոթյունը: 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում