Գլխավոր Լրահոս

Սիրիական ընդդիմությունը Ժնև-2-ին մասնակցելու նախապայմաններ է առաջ քաշում

Սիրիական ընդդիմությունը Ժնև-2-ին մասնակցելու նախապայմաններ է առաջ քաշում

Սիրիական ընդդիմությունը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողության հստակ ժամկետների բացակայության և Իրանի մասնակցության դեպքում: Ինչպես հաղորդում է Euronews-ը, սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովի՝ Ժնև-2-ի անցկացման այսպիսի նախապայմաններ է առաջ քաշել Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարությունը նախօրեին Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստին Կահիրեում:

«Մենք որոշել ենք չմասնակցել ժնևյան բանակցություններին, քանի դեռ չենք տեսնի հարգանքի դրսևորում, քանի դեռ չի սկսվի իշխանության փոխանցման հաջող գործընթաց` դրա ավարտման հստակ ժամկետով: Եվ ո´չ բանակցությունների սեղանի շուրջ իրանցի ներկայացուցչին»,- ասել է Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան:

Նա նաև ԱՊԼ անդամ երկրների արտգործնախարարներին կոչ է արել ընդունել սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու մասին բանաձև` վստահեցնելով, որ զենքը «սխալ ձեռքերում չի հայտնվի»:

Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Համաժողովը ծրագրվում է անցկացնել այս ամիս: Վաղը` նոյեմբերի 5-ին, ՄԱԿ-ի և ԱՊԼ՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին Ժնև-2-ի հարցով եռակողմ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետների հետ: Նույն օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք Բրահիմիի միջնորդությամբ, կհանդիպեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հետ` քննարկելու խաղաղ համաժողովի անցկացումը:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում