Գլխավոր Լրահոս

Սիրիական ընդդիմության կոալիցիան ժամանակավոր կառավարություն է ձևավորել

Սիրիական ընդդիմության կոալիցիան ժամանակավոր կառավարություն է ձևավորել

Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում ձևավորել է ժամանակավոր կառավարություն` ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքները կառավարելու համար, հաղորդում է Reuters-ը:

Կառավարության կազմը հրապարակվել է Ազգային կոալիցիայի Facebook-ի էջում: Այն գլխավորելու է Ահմադ Տոմահը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Ասադ Մուստաֆան, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնը` Իբրահիմ Միրոն: Արդարադատության նախարարի պաշտոնում հաստատվել է Ֆայեզ ադ Դահերը:

Ինչպես նշում է Reuters-ը, արևմտյան մի շարք երկրներ դեմ էին արտահայտվել Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի կողմից ժամանակավոր կառավարության ձևավորմանը, քանի որ դա կարող է վնասել երկրում խաղաղության գործընթացին ու սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովի՝ Ժնև-2-ի անցկացմանը: Բացի այդ` Ազգային կոալիցիայի առաջնորդները Սիրիայի սահմաններից դուրս են և իրական ազդեցություն չունեն ապստամբների անջատ խմբավորումների վրա:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում