Նոյեմբերի 13-ին՝ ժամը մոտավորապես 16։00-ին, Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ենթարկվել է հրթիռահոծման։ Ինչպես հաղորդում է Լիբանանյան «Ազդակ» օրաթերթը՝ վկայակոչելով «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 5 հայ՝ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ջորջ Գևորգը, Տիգրան Մանուկյանը։
Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են Հալեպի համալսարանի հիվանդանոց՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով։
Դամասկոսում «Ազդակի» թղթակիցը հաղորդում է, որ Սիրիայի մայրաքաղաքի Բաբ Թումա թաղամասում էլ հրթիռ է ընկել հրապարակի մերձակայքում գտնվող Հայ կաթողիկե ճեմարանի վրա՝ պատճառելով միայն նյութական թեթև վնասներ․ ճեմարանը փակ է եղել՝ ի հիշատակ Ազգային Սբ Թարգմանչաց ճեմարանի՝ նոյեմբերի 11-ի տխուր պատահարի զոհերի։
Նույն թաղամասում մեկ այլ հրթիռի բեկորից վիրավորվել է դամասկոսահայ մի երիտասարդ, որն անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել և համապատասխան բուժում է ստացել։
Civilnet











