Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի ԱԳՆ-ն սիրիական ընդդիմությանը Մոսկվա է հրավիրել

Ռուսաստանի ԱԳՆ-ն սիրիական ընդդիմությանը Մոսկվա է հրավիրել

Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան Մոսկվայում բանակցությունների հրավեր է ստացել Ռուսաստանի փոխարտգործնախարարից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախատեսվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները Ռուսաստանի մայրաքաղաքում խորհրդակցություններ կիրականացնեն սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովի՝ Ժնև-2-ի նախապատրաստման գործընթացի շրջանակում։

«Ստամբուլում տեղի է ունեցել [Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ] Բոգդանովի հանդիպումը Կոալիցիայի ղեկավարների հետ, և Բոգդանովը նրանց հրավիրել է Մոսկվա»,- հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ Համզա Մահմուդը։

Ընդդիմադիրները խոստացել են երկու օրվա ընթացքում մտածել ռուս դիվանագետների առաջարկի շուրջ։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Համաժողովի անցկացման հստակ ամսաթիվն առայժմ նշանակված չէ։ Ի սկզբանե ծրագրվում էր այն անցկացնել հունիսի սկզբին։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում