Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ը հույս ունի, որ Ժնև-2-ը կանցկացվի դեկտեմբերի կեսին

ՄԱԿ-ը հույս ունի, որ Ժնև-2-ը կանցկացվի դեկտեմբերի կեսին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս է հայտնել, որ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, կանցկացվի ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսին, հաղորդում է Reuters-ը:
«Ներկայում ես չեմ կարող որևէ ամսաթիվ հայտարարել: Մեր նպատակակետը դեկտեմբերի կեսն է»,- մեջբերում է գործակալությունը Բան Կի Մունի խոսքը:
Անցյալ շաբաթ սիրիական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, հաղորդել էին, որ Ժնև-2 համաժողովը հնարավոր է՝ սկսվի դեկտեմբերի 12-ին: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում, սակայն, տեղի չունեցավ: Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչը նույնպես հայտարարեց, որ համաժողովի անցկացման ամսաթիվը պաշտոնապես առայժմ հաստատված չէ, թեև ակնկալվում է, որ այն տեղի կունենա դեկտեմբերի կեսին:
Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան Ստամբուլում նոյեմբերի 9-11-ին կայացած հանդիպմանը ընդունել է հայտարարություն, որում նշվում է Ժնև-2-ին մասնակցելու պատրաստակամությունը: Ավելի վաղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել էին հասնել համաժողովին Սիրիայի իշխանությունների և ընդդիմության մասնակցությանը, սակայն Վաշինգտոնը դժվարությունների էր հանդիպում տարանջատ ընդդիմությանը բանակցություններին ներգրավելու հարցում:
Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Համաժողովի անցկացման հստակ ամսաթիվն առայժմ նշանակված չէ։ Ի սկզբանե ծրագրվում էր այն անցկացնել հունիսի սկզբին։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում