Գլխավոր Լրահոս

Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

Նոյեմբերի 21-ին՝ երեք օր շարունակված որոնումներից հետո, հայտնաբերվել է սիրիական բանակում ծառայող հայ զինվոր, 1988թ․ սեպտեմբերի 14-ին ծնված Հակոբ Տեր-Ղազարյանի դին, հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Նոյեմբերի 18-ին զինված ընդիմադիրների կողմից ականի թիրախ էր դարձել Դամասկոսի Հարասթա շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկը։
Պայթյունի հետևանքով կենտրոնի երկու շենքերն ամբողջությամբ փլվել էին, կային տասնյակ զոհեր և վիրավորներ։
Զոհերի մի մասի ինքնությունը պարզվել էր, սակայն կային դիակների մասնիկներ, որոնց պատկանելությունը հնարավոր էր պարզել «ԴՆԹ» հետազոտության միջոցով։ Ուստի երեք օրվա որոնումներից և հետազոտություններից հետո պարզվեց, որ զոհերի թվում է սիրիական բանակի հայազգի զինծառայողը։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում