Նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասի հրիթռակոծման հետևանքով վիրավորված հինգ հայերից մեկը՝ Տիգրան Մանուկյանը, մահացել է։ Այս մասին հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Տիգրան Մաուկյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին Հալեպի առաքելական Սբ Աստվածածին եկեղեցում։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











