Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը կրկին ենթարկվել է ականանետային ռմբակոծության՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդվում է, որ ականներից մեկը պայթել է անմիջապես դիվանագիտական ներկայացուցչության տարածքում:
Ռմբակոծության հետևանքով Սիրիայի մեկ քաղաքացի է զոհվել, վիրավորվել՝ ինը մարդ՝ այդ թվում դեսպանատան սիրիացի պահակները, հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի արգործնախարարության հաղորդագրությունը: Դեսպանության ներկայացուցիչների խոսքով՝ կրակային հարձակման հետևանքով նաև նյութական վնաս է հասցվել դեսպանատանը:
ԱԳՆ-ն միջադեպը ահաբեկչություն է համարում և գտնում, որ դրա մասնակիցները պետք է անհապաղ պատժվեն:
Civilnet











