Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրայի քիմիական զենքի ամենամահացու պաշարները կոչնչացվեն ամերիկյան ռազմական նավի վրա, հաղորդում է BBC-ն:
Թունավոր պաշարների ոչնչացման գործողությունների համար ԱՄՆ-ն նաև տեխնիկա և ֆինանսավորում կտրամադրի:
Քիմիական նյութերը կենթարկվեն հիդրոլիզի: Սակայն դեռ պետք է գտնել երկիր կամ երկրներ, որոնք կհամաձայնեն ընդունել առաջացած թափոնները:
Ինչպես ասված է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հաղորդագրությունում, քիմիական նյութերի ոչնչացման գործընթացը պետք է ավարտվի մինչև դեկտեմբերի 31-ը:
Նավի անունը դեռևս չի հայտնվում, սակայն ենթադրվում է, որ դա կլինի Cape Ray նավը, որը ներկայում համալրվում է հատուկ սարքավորումններով:
ՄԱԿ-ը սեպտեմբերի 16-ին ներկայացրեց իր փորձագետների պատրաստած զեկույցը, որում հաստատեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե հակամարտության կողմերից որն է պատասխանատու դրա համար։ Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տ մարտական քիմիական նյութեր։
Սիրիական քիմիական զենքի ոչնչացման մասին պայմանավորվածությունը սեպտեմբերի կեսին ձեռք բերեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Civilnet











