Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն պետք է ամաչի սիրիացի փախստականներից. Amnesty International

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է ամոթ զգան այն բանի համար, որ պատրաստ են ընդունել սիրիացի փախստականների միայն չնչին մասին:

ՄԱԿ-ն ավելի վաղ հանձնարարել էր տեղ գտնել 30 հազ. առավել խոցելի փախստականների համար:

Amnesty International-ի հայտարարությունում ասված է, որ Եվրամիության անդամ երկրները որոշել են ընդունել սիրիացի առավել տուժած ընդամենը 12 հազ. փախստականի, այսինքն` հայրենիքը ստիպված լքած 2,3 մլն սիրիացիների մոտ 0,5%-ին:

ԵՄ 28 անդամ երկրներից միայն 10-ն է սիրիացի փախստականներին առաջարկել վերաբնակեցման կամ ժամանակավոր ապաստանի հնարավորություն` մարդասիրական պատկերացումներով:

Ամենագրկաբաց երկիր է դարձել Գերմանիան, որը պատրաստ է ընդունել 10 հազ. փախստականի, այսինքն` 80%-ը նրանց ընդհանուր թվից, որոնց պատրաստ է ընդունել ԵՄ-ն:

Ֆրանսիան հատկացրել է ընդամենը 500 տեղ, Իսպանիան համաձայնել է ընդունել միայն 30 մարդու:

Եվրամիության 18 անդամ երկիր, ներառյալ` Մեծ Բրիտանիան և Իտալիան, ընդհանրապես հրաժարվել են մասնակցել վերաբնակեցմանը:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում