Գլխավոր Լրահոս

Սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար կպահանջվի 6,5 մլրդ դոլար. ՄԱԿ

Սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար կպահանջվի  6,5 մլրդ դոլար. ՄԱԿ

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ միջոցների հավաքման մասին, հաղորդում է BBC-ն: ՄԱԿ-ը մտադիր է հավաքել 6,5 մլրդ դոլար:

Կազմակերպության տվյալների համաձայն` 2014թ. Սիրիայի բնակչության (22,4 մլն) 75%-ին անհրաժեշտ կլինի մարդասիրական օգնություն:

Մի շարք ուսումնասիրությունների համաձայն` Սիրիայի մի շարք շրջաններում հացը թանկացել է 500%-ով, և հարցումներին մասնակցող յուրաքանչյուր հինգ սիրիացուց չորսը մտավախություն ունի, որ կմնա առանց սնունդի:

ՄԱԿ-ը մտադիր է 2014թ. մարդասիրական ծրագրերի համար հավաքել 13 մլրդ դոլար, որից 2,3 մլրդ դոլարը կուղղորդի Սիրիայի տարածքում գտնվողների համար նախատեսված ծրագրերին, իսկ 4,2 մլրդ դոլարը` սիրացի փախստակններին, որոնք բնակվում են Սիրիայի հարևան երկրներում:

ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Վալերի Ամոսը Սիրիայում ստեղծված իրավիճակը ժամանակակից ամենախոշոր ճգնաժամերից մեկն է համարում:

Նրա խոսքով` սիրիացի փախստականները կարծում են, որ աշխարհն իրենց մասին մոռացել է:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում