Դեկտեմբերի 17-ին ընդիմադիր զինեալները առավոտվա ժամերից մինչև կեսօր հրթիռակոծել են Հալեպ քաղաքի կենտորնը՝ Ալ Մունշիե, Ապպարա և Բուսթան Քուլ-աբ շրջանները, հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը:
Հրթիռների պայթյունների հետևանքով զոհվել է հինգ մարդ և վիրավորվել է ավելի քան 70-ը:
Զոհվել է նաև 62-ամյա հայ Նազարեթ Տրեժյանը, որն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել:
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











