Գլխավոր Լրահոս

Մոսկվան քիմիական զենքի ոչնչացման համար տեխնիկա է փոխանցել Սիրիային

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ Ռուսաստանը Սիրիային է փոխանցել տեխնիկա՝ քիմիական զենքի դուրսբերման և ոչնչացման համար։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ընդամենը երեք օրում՝ դեկտեմբերի 18-20-ը, օդային տրանսպորտով Լաթաքիայի օդանավակայան է փոխադրվել 75 հատ ավտոմոբիլային տեխնիկա, դրանցից 50-ը՝ «ԿԱՄԱԶ» և 25-ը՝ «Ուրալ» զրահապատ մեքենա»,- զեկուցել է Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նաև Սիրիա են մատակարարվել ջրով ցիստեռններ, դաշտային խոհանոցներ և բանակային վրաններ՝ ծառայելու զորախմբին, որը զբաղվելու է քիմիական զենքի տարանցմամբ և ոչնչացմամբ։

Քիմիական զենքի արգելման կազմակերպության ծրագրի համաձայն՝ քիմիական զենքի պատրաստման բոլոր նյութերը՝ բացի իզոպրոպանոլից, դուրս են բերվելու Սիրիայից մինչև 2014թ․ փետրվարի 5-ը։

ՄԱԿ-ը սեպտեմբերի 16-ին ներկայացրեց իր փորձագետների պատրաստած զեկույցը, որում հաստատեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե հակամարտության կողմերից որն է պատասխանատու դրա համար։

Սիրիական քիմիական զենքի ոչնչացման մասին պայմանավորվածությունը սեպտեմբերի կեսին ձեռք բերեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում