Գլխավոր Լրահոս

«Սոյուզնեֆտեգազն» ու Դամասկոսը համաձայնագիր են ստորագրել նավթի հետախուզման մասին

Սիրիայի կառավարությունը դեկտեմբերի 25-ին Դամասկոսում համաձայնագիր է ստորագրել ռուսական «Սոյուզնեֆտեգազ» ընկերության հետ՝ սիրիական ջրերում նավթի և գազի հետախուզման մասին, հաղորդում է Euronews-ը։

«Սոյուզնեֆտեգազի» հետ գործարքը կնքվել է 25 տարով, և բոլորը ծախսերը ծածկելու է ընկերությունը, որը պայմանագրի ստորագրման արարողությանը ներկայացրել է Ռուսաստանի դեսպանը։

Մոսկվան հրաժարվել է աջակցել իր դաշնակցի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին։

««Սոյուզնեֆտեգազը» իր աշխատանքները կսկսի գործարքի ստորագրումից կարճ ժամանակ անց։ Եվ այս ընկերությունը չի հետևի անարդար տնտեսական պատժամիջոցներին՝ պարտադրված ինչպես Սիրիայի նավթային արդյունաբերությանը, այնպես էլ ընդհանրապես մեր երկրի տնտեսությանը»,- հայտարարել է Սիրիայի նավթի նախարար Սուլեյման ալ Աբասը։

Սիրիայում նավթի արդյունահանումը մեծ վնասներ է կրել երկրում ավելի քան երկու տարի շարունակվող հակամարտության հետևանքով։ Շատ խողովակաշարեր ոչնչացվել են։

Հետախուզումը, որն անցկացվելու է մի քանի փուլով, ընդգրկելու է 2,190 քկմ Միջերկրական ծովում՝ սիրիական ափին։

«Սոյուզնեֆտեգազը» հիմնադրվել է 2000թ․՝ նախկին խորհրդային հանրապետությունների, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ տնտեսական համագործակցությունը ընդլայնելու համար։ Այն գլխավորում է Ռուսաստանի էներգետիկայի նախկին նախարար Յուրի Շաֆրանիկը։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում