Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի պատվիրակությունը ակնկալում է այցելել Մոսկվա՝ ՌԴ ԱԳՆ-ում բանակցելու համար 2014 թ. հունվարի 13-14-ին: Այս մասին ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը:
«Մոսկվա այցելության ամսաթիվը նախապես համաձայնեցվել է Ռուսաստանի ԱԳՆ հետ»,-ասել է Ջամուսը:
Նա հստակեցրել է, որ պատվիրակությունը կգլխավորի Ազգային կոալիցիայի առաջնորդը, որի ընտրությունները կկայանան հունվարի սկզբին Ստամբուլում՝ Սիրիայի ընդդիմադիր ուժերի համագումարում: Ներկայում Ազգային կոալիցիան գլխավորում է Ահմեդ Ջարբան, որը հնարավոր է՝ վերընտրվի այդ պաշտոնում:
«Մինչ ընտրությունները մենք չենք կարող հաստատ ասել, թե այցը կանցնի այդ ժամկետում: Պաշտոնապես մենք կհայտարարենք այդ մասին ընտրություններից հետո»,-նշել է Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին՝ Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում՝ ժնևյան հյուրանոցներում տեղերի բացակայության պատճառով:
Civilnet










