Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն դեմ է Ժնև-2-ի հետաձգմանը

ԵՄ-ն դեմ է Ժնև-2-ի հետաձգմանը

Եվրոպական Միությունը հույս է հայտնել, որ Ժնևում 2014թ. հունվարին ծրագրված համաժողովը կկայանա հունվարի 22-ին, ինչպես նախապես ծրագրվել էր: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսյանչիչը:

«Մենք շարունակում ենք նախապատրաստվել Ժնև-2-ին, որը ծրագրված է հունվարի 22-ին»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Կոսյանչիչը: Նրա խոսքով` ԵՄ-ի բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ համաժողովը կայանա և հաջողվի գտնել սիրիական հակամարտության կարգավորման լուծումը:

Ավելի վաղ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի նախագահ Ահմեդ ալ-Ջարբան հանդես էր եկել համաժողովը հետաձգելու օգտին` առաջարկը հիմնավորելով բանակցությունների անցկացման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ:

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարեց, որ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, կգումարվի 2014թ. հունվարի 22-ին։

Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր այն անցկացնել հունիսի սկզբին։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում