Սիրիական քիմիական զինանոցի ոչնչացմանը հետևող քիմիական զենքի գծով փորձագետները հայտնել են, որ իրենց հաջողվել է երկրից հանել քիմիական զինամթերքի բաղադրիչները, հաղորդում է BBC-ն:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները հայտնել են, որ դանիական առևտրական նավը բեռնարկղերով դուրս է հանել թունավոր քիմիկատները սիրիական Լաթաքիա նավահանգստից:
Նավը ուղղեկցել են ռուսական և չինական ռազմական նավեր:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները սեպտեմբերի 16-ին հրապարակեցին նախնական զեկույց, որում հաստատեցին, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում զարին գազ է օգտագործվել։
Համարվում է, որ Սիրիայի քիմիական զինանոցը ներառում է ավելի քան 1000 տ մարտական քիմիական նյութեր, որոնք պահվում են ռազմական տասնյակ օբյեկտներում։
Սեպտեմբերի 21-ին Սիրիան ռուս-ամերիկյան համաձայնության կատարման շրջանակում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը փոխանցեց իր քիմիական զինանոցի ամբողջական նկարագիրը։
Civilnet











