Գլխավոր Լրահոս

Մեծ թվով սիրացիներ սովի շեմին են. ՄԱԿ

Մեծ թվով սիրացիներ սովի շեմին են. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավար Վալերի Ամոսը լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայի բնակիչների օրեցօր վատացող վիճակի վերաբերյալ, որոնք ամիսներ շարունակ ապրում են կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումների պայմաններում, հաղորդում է BBC-ն:

Ամոսը հայտարարել է, որ որոշ շրջաններում, այդ թվում՝ Դամասկոսի արվարձաններում, մարդիկ սովի շեմին են` սննդամթերքի պակասի պատճառով: Մեծ թվով վիրավոր և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանում լքել հակամարտային շրջանները, իսկ մարդասիրական օգնությունը հնարավոր չէ հասցնել այդ տարածքներ՝ չդադարող մարտերի պատճառով:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում