Գլխավոր Լրահոս

2014թ․ առաջին երկու հայ զոհերը Հալեպում

2014թ․ առաջին երկու հայ զոհերը Հալեպում

Հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևոնյանները, որոնք մոտ չորս ամիս առաջ առևանգվել էին Հալեպից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող իրենց գործարանից՝ արդյունաբերական Սֆֆե շրջանում, «Իրաքի և Շամի իսլամական պետություն» արմատական խմբավորման կողմից, սպանվել են։ Այս մասին հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։

Չորս ամիս պատանդ լինելուց հետո՝ հունվարի 8-ին զինված երկու խմբավորումների բախումների պատճառով Հովհաննես (ծնված՝ 1945-ին) և Մինաս (ծնված՝ 1975-ին) Լևոնյանները սպանվել են Հալեպում՝ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման բանտերից մեկում՝ հարյուրից ավելի այլ պատանդների հետ։

Օրեր առաջ սպանված Լևոնյանների ազգականները գործադրել են մեծ ջանքեր, որպեսզի կարողանան առևանգիչներից ստանալ իրենց հարազատների դիակները և թաղման արարողություն կազմակերպել, սակայն հաջության չեն հասել։
Այդուհանդերձ, հունվարի 14-ին Հալեպի Հայ առաքելական Սբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն։

«Բերիո լուրերը» նշում է, որ հայր և որդի Լևոնյանների սպանության շուրջ համացանցում օրեր շարունակ տարածվում էին տարբեր հակասական լուրեր [մասնավորապես այն մասին, թե նրանք սպանվել են՝ իսլամ չընդունելու պատճառով - խմբ․], որոնք ապատեղեկատվություն են։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում