Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ը $6,5 մլրդ է խնդրում Սիրիայի համար

ՄԱԿ-ը $6,5 մլրդ է խնդրում Սիրիայի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայի բնակչության կեսը ներկայում «մարդասիրական անհապաղ օիգնության կարիք ունի»։

Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին նա ասել է հունվարի 15-ին՝ Քուվեյթում Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստ դոնոր երկրների միջազգային համաժողովին։

«Սիրիայի բնակչության կեսը՝ մոտ 9,3 մլն մարդ, անհապաղ մարդասիրական օգնության կարիք ունի»,- նշել է Բան Կի Մունը։

ՄԱԿ-ը հայտարարել է, որ գալիք տարում անհրաժեշտ է Սիրիայի համար հավաքել ռեկորդային $6,5 մլրդ։

Համաժողովը հյուրընկալող Քուվեյթը խոստացել է հատկացնել $500 մլն։ Սաուդյան Արաբիան խոստացել է ներդնել $250 մլն, Կատարը՝ $60 մլն, ԱՄՆ-ը՝ $380 մլն, Մեծ Բրիտանիան՝ $164 մլն, Նորվեգիան՝ $75 մլն։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում