Գլխավոր Լրահոս

Սիրիական ընդդիմության չափավոր խմբավորումներից մեկը հրաժարվել է Ժնև-2-ից

Սիրիական ընդդիմության չափավոր խմբավորումներից մեկը հրաժարվել է Ժնև-2-ից

Սիրիական ընդդիմադիր Ազգային համակարգող կոմիտեն հրաժարվել է մասնակցել սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին մասնակցությունից։

Կոմիտեի այս որոշման մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, հաղորդում է Reuters-ը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել են Ժնև-2-ին ինչպես Սիրիայի իշխանությունների, այնպես էլ ընդդիմության տարբեր խմբավորումների ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտության մասին։

Բրահիմին ասել է, որ հարգանքով է մոտենում Ազգային համակարգող կոմիտեի՝ բանակցություններին ընդդիմության պատվիրակությանը չմիանալու որոշմանը, սակայն ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ այս ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչները համաժողովին չեն մասնակցելու։

Արևմուտքում Ազգային համակարգող կոմիտեն համարվում է սիրիական ընդդիմության ամենաչափավոր խմբավորումներից մեկը։

Ժնև-2-ը պետք է գումարվի հունվարի 22-ին: Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում