Գլխավոր Լրահոս

Ասադի ռեժիմը պարբերաբար ոչնչացրել է 11 հազ. դատապարտյալի. զեկույց

Ասադի ռեժիմը պարբերաբար ոչնչացրել է 11 հազ. դատապարտյալի. զեկույց

Աշխարհում հայտնի քրեագետ փորձագետների թիմը զեկույց է հրապարկել, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի կողմից զանգվածային խոշտանգումների և սպանությունների անմիջական ապացույցներ է պարունակում, հաղորդում է CNN-ը:

Զեկույցը հիմնված է 2011թ. մարտից ի վեր սիրիական բանտերում մահացած ավելի քան 11 հազ. դատապարտյալների ավելի քան 55 հազ. լուսանկարների ուսումնասիրության վրա: Փաստաթղթի հեղինակներից մեկի՝ Դեյվիդ Քրայնի խոսքով՝ դրանք անմիջականորեն ապացուցում են, որ «Ասադի վարչակազմը մարդասպանությունների մեքենա է»:  

Լուսանկարները  տրամադրել է Կեսար մականվամբ դասալիքը, որը 13 տարի շարունակ եղել է ռազմական ոստիկանության լուսանկարիչ:

Ներկայացված լուսանկարներում երևում են սովի, դաժան ծեծերի, խեղդամահության, ինչպես նաև խոշտանգումների ու սպանության այլ ձևերի տեսարաններ: Փորձագետները մանրամասն ուսումնասիրել են 150 դիակի լուսանկարներ՝ հիմնականում 20-40 տարեկան տղամարդկանց:

Փորձագետների խոսքով՝ լուսանկարները վկայում են նրանց չափազանց հյուծվածության մասին, որից կարելի է եզրակացնել, որ սովահարությունը գործածվել է որպես տանջանքի հիմնական տեսակներից: Նրանք նշում են, որ լուսանկարները հիշեցնում են մարդկանց, որոնք անցել են ֆաշիստական ճամբարներին բնորոշ դաժանությունենրի միջով: Թիմը նշում է, որ այս փաստերը կարող են դատարանի կողմից ընդունվել որպես Սիրիայի տարածքում անմարդկային հանցագործությունների ապացույց:

Զեկույցը հրապարկվել է Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ նախաձեռնած «Ժնև-2» համաժողովից առաջ, որը նախատեսված է հունվարի 22-ին և նպատակ ունի հասնել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում