Հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային համաժողովը՝ Ժնև-2-ը, որին մասնակցում են աշխարհի 40 երկրի արտգործանախարար, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, սիրիական ընդդիմության պատվիրկությունը:
Համաժողովին սիրիական հակամարտության շուրջ 3 տարիների ընթացքում առաջին անգամ հակամարտող կողմերը կնստեն ուղղակի բանակցությունների սեղանի շուրջ:
Բանակցությունները զանգվածային լրատվամիջոցների համար դռնփակ են:
Հարցի շուրջ նման առաջին համաժողովը տեղի է ունեցել Ժնևում 2012թ․ հունիսի 30-ին: Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ։
Civilnet











