Գլխավոր Լրահոս

Սիրիայի իշխանությունները հակված են երկրում կոնֆլիկտի ռազմական լուծման. Բրահիմի

Սիրիայի իշխանությունները հակված են երկրում կոնֆլիկտի ռազմական լուծման. Բրահիմի

Սիրիայի իշխանությունները մինչև հակված են Սիրիայում կոնդլիկտը լուծել ռազմական եղանակով, ինչը շարունակվում է արդեն 3 տարի և ըստ միջազգային կազմակերպությունների գնահատականների՝ խլել է ավելի քան 130 հազ. կյանք, կարծում է ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) սիրիական ճգնաժամի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:

Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում՝ նա հիշեցրել է, որ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները «Ժնև-2» բանակցությունների առաջին փուլում բազմիցս հայտարարել են, որ իրենք «պատրաստ են ընդունել կոմյունիկե ու ցանկանում են իրականացնել այն»:

«Ամեն օր նրանք (իշխանությունների ներկայացուցիչները) կրկնում են՝ առաջնայինն ահաբեկչությունն է: Սիրիայի խնդիրը արտասահմանյան ներդրումներն են, արտասահմանյան միջոցների ու զենքի ներմուծումը: Եթե մեզ հաջողվի դա կանգնեցնել, ապա Սիրիային կհաջողվի ինքնուրույն լուծել իր խնդիրները երկրի ներսում, և այդ ժամանակ ոչ «Ժնևի», ոչ այլ բանակցությունների անհրաժեշտություն չի լինի»,- հայտարարել է Բրահիմին:

Բրահիմին հայտարարել է, որ ինչ-որ փուլում երկու կողմերն էլ հավատում էին հակամարտության ռազմական լուծմանը:

«Հիմա հնարավոր է, ընդդիմությունը հրաժարվում է այդ կարծիքից: Սակայն ռեժիմը մինչ օրս ռազմական լուծման կողմնակից է»,- հավելել է Բրահիմին: 

«Ժնև-2» միջազգային համաժողովի առաջին փուլն ավարտվել է հունվարի 31-ին, և ըստ Բրահիմիի՝ բանակցություններում «առաջընթացը քիչ էր»: Ըստ էության՝ պատվիրակությունները որևէ հարցի վերաբերյալ համաձայնության չեն եկել: Բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 10-ին՝ Ժնևում: 

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում