Սիրիայի ընդդիմությունն ազատել է Հալեպ քաղաքի բանտի բոլոր բանտարկյալներին, հաղորդում է AFP-ն:
Գործակալության տվյալներով՝ ազատության մեջ են հայտնվել հարյուրավոր բանտարկյալներ:
Միաժամանակ՝ վերջին երեք օրերին Հալեպում ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել:
Սիրիայի իշխանությունները շարունակում են ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաքի պաշարումը:
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











