«Օգնիր եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցիացիան 2014թ. փետրվարի 12-ից սկսած` ժամը 12:00-18:00-ը, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքի կտրամադրեն պարենային սննդամթերքի օգնություն:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` օգնությունը կբաժանվի Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում` Երվանդ Քոչար 17/6 հասցեում:
Օգնությունը կկրի շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի գրասենյակ` Հանրապետության 30, ամեն օր` ժամը 12:00-16:00-ը:
Civilnet











