Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով «Ժնև - 2» խաղաղ բանակցությունները տապալելու փորձեր են արվում, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Դա ինձ շատ է անհանգստացնում` նախևառաջ այն պատճառով, որ մենք տեսնում ենք քաղաքական կարգավորումը տապալելուն ուղղված պատճառաբանության փորձեր: Եվ իհարկե, երբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ մամուլի ասուլիսին ասում են, թե հնարավոր է բանը միայն բանակցություններով չավարտվի, մեզ մոտ դա անհանգստություն է առաջացնում»,- ասել է արտգործնախարարը:
Նա ընդգծել է, որ Սիրիայի հակամարտության ուժային լուծման մասին հայտարարությունները փորձեր են` ստիպելու, որպեսզի Սիրիայի կառավարությունը «շրխկացնի դուռը» խաղաղ բանակցությունների առաջ:
Civilnet











