Գլխավոր Լրահոս

Սիրիայում պայթյունի հետևանքով 9 մարդ զոհվել է

Սիրիայում պայթյունի հետևանքով 9 մարդ զոհվել է

Սիրիայի հյուսիսում՝ դաշտային հիվանդանոցի մոտակայքում, ականապատված ավտոմեքենա է պայթել, հաղորդում է BBC-ն:

Պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանին գտնվող Աթմեհ քաղաքում, զոհվել է 9 մարդ: Աթմեհում բնակվում են մոտ 30 հազ. սիրիացիներ, որոնք հիմնականում ներքին տեղահանվածներ են:

Հատկանշական է, որ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սիրիական հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ վերացնել բնակավայրերի, այդ թվում, Հոմս քաղաքի հին թաղամասի, Նաբուլի և Զահրայի, Մադամիեթ Էլշամի և մյուս թաղամասերի շրջափակումը: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջել է նաև վերացնել քաղաքացիների գոյատևման համար անհրաժեշտ սննդի և դեղամիջոցների արգելքը:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

 

 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում