Գլխավոր Լրահոս

Հարձակումներ Սիրիայի հայաբնակ Քեսապ շրջանի վրա

Հարձակումներ Սիրիայի հայաբնակ Քեսապ շրջանի վրա

Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել են սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Դամասկոսի մեր թղթակիցը հաղորդում է, որ բավական մեծ թվով հայեր ստիպված են դուրս գալ Քեսապից և համեմատաբար ավելի ապահով շրջաններում հաստատվել: Երկու ժամ առաջ բախումները շարունակվում էին բանակի և հակակառավարական զինյալների միջև»,- ասաց Գանտահարյանը` հավելելով, որ իրենց տեղեկություններով` մարդկային զոհեր չկան, սակայն բախումները շարունակվում են:

Գանտահարյանը հաստատեց Քյորքյունե շրջանի դատարկվելու լուրը` ընդգծելով, որ բացի այդ շրջանից` այլ գյուղեր էլ են դատարկվել:

«Այլ շրջանների վերաբերյալ իմացանք, որ շրջափակում և կրակոցներ կան` նույնիսկ բնակավայրերի վրա, բայց, ընդհանուր առմամբ, բախումները բանակի և հակակառավարական խմբավորումների միջև են»,- ասաց Գանտահարյանը:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում