Գլխավոր Լրահոս

Հայաստանցի պատգամավորները՝ Լաթաքիայում

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանը մարտի 26-ին մեկնել են Սիրիա և Լաթաքիայի Սուրբ Ասվածածին եկեղեցում հանդիպել են այնտեղ հանգրվանած քեսապահայերի հետ:

Դամասկոսից Լաթաքիա պատգամավորներին ուղեկցել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը:

«Ես հիմա գտնվում եմ Լաթաքիայի հայկական եկեղեցում, որտեղ ապաստան են գտել Քեսապից տեղահանված հայ ընտանիքները: Մի բան կարող եմ ասել՝ քեսապցի հայ տղամարդիկ իսկական հերոսներ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը:

Մարտի 21-ի առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Լուսանկարը՝ Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում