Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Քեսապի դեպքերի մասին

Ռուսաստանի արտգործնախարարությունը Քեսապի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Հաղորդագրությունում նշվում է, որ իրադրությունը Սիրիայում վերջին օրերին բնութագրվում է լարվածության կտրուկ սրմամբ կառավարական ուժերի և անօրինական զինված խմբավորումների միջև, որոնք փորձում են վրեժխնդիր լինել վերջերս կրած պարտությունների շարքի համար:

«Հիմնական իրադարձությունները ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Մարտի 21-ին «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսապի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկոսի հավաստման, տեղի է ունեցել հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսապի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսապի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթաքիա:

Ծայրահեղականների առաջացումը դեպի Լաթաքիա, որը Քեսապից 65 կմ հեռավորության վրա է, կանգնեցվել է: Հարձակումը սպառնում էր նաև Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման  միջազգային օպերացիային: Սիրիացի զինվորականները զինյալներից հետ են վերցրել ռազմավարական կարևոր բարձունքներ և մտադիր են մոտ ժամանակներս վերջ դնել զինված խմբավորումների առաջխաղացմանը և վերականգնել վերահսկողությունը Քեսապի սահմանային անցակետում՝ Թուրքիայի սահմանի մոտ:

Քեսապ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին: Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ տեղի է ունեցել ցույց՝ Սիրիայում անօրինական զինված խմբավորումների կողմից ազգային և կրոնադավանական փոքրամասնությունների հետապնդմանը վերջ դնելու պահանջով: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ բնակչության պաշտպանության համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշում գործադրել Անկարայի վրա և նրան ստիպել դադարեցնել աջակցությունը զինյալներին, որոնք հարձակվել են Քեսապի խաղաղ բնակչության վրա»,- նշված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը խստորեն քննադատում է «ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, այդ թվում սիրիական քաղաքների բնակելի թաղամասերի վրա ոչ թիրախային կրակոցները»:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում