Գլխավոր Լրահոս

Հալեպում հայ զինվոր է զոհվել

Հալեպում հայ զինվոր է զոհվել

Ապրիլի 16-ի վաղ առավոտյան Հալեպի Ան Նիլ թաղամասը հրթիռակոծման թիրախ է դարձել։ Հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է սիրիական բանակի զինծառայող, 1995թ․ ծնված Գրիգոր Աշնագըլյանը։ Այս մասին հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։

Ապրիլի 12-ին Հալեպում կառավարական զորքերի և ապստամբների միջև շարունակվող մարտերի հետևանքով մարդկային և նյութական լուրջ վնասներ էր կրել հայաշատ Նոր գյուղ թաղամասը։ Զոհվել էր երկու հայ՝ Սագո Աշնալըքյանն ու Լևոն Գևորգյանը։ Վիրավորվել էին Վրեժ Եագուպյանը, Ժագ Տեկիրմենճյանը, Հարութ Աբիկյանը, Արաքսի Օրուլյանը, Հասմիկ Մանուել-Թութունճյանը, Կարո Քարակյուլլեյանը, որոնք անմիջապես տեղափոխվել էին հիվանդանոց և համապատասխան բուժում էին ստացել։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում