Գլխավոր Լրահոս

Հունիսի 3-ին նախագահական ընտրություններ` Սիրիայում

Հունիսի 3-ին նախագահական ընտրություններ` Սիրիայում

Հունիսի 3-ին Սիրիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ, հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Լահամը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ակնկալվում է, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը երրորդ անգամ կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում: 2000թ. երկրի ղեկավարի պաշտոնում նա փոխարինել էր հորը` Հաֆեզ Ասադին, վերընտրվել էր 2007թ.: 

Մոհամեդ Լահամը հայտարարել է նաև, որ նախագահի թեկնածուները կարող են գրանցվել ապրիլի 22-ից սկսած: Լահամի խոսքով` երկրից դուրս ապրող սիրիացիները կարող են քվեարկել դեսպանատներում մայիսի 28-ին: Մոհամեդ Լահամը չի հայտնել, թե ինչպես է կառավարությունը մտադիր կազմակերպել քվեարկությունը երկրի այն հատվածներում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ: Նա նաև չի նշել, թե ինչպես են վարվելու միլիոնավոր այն մարդկանց հետ, որոնք վերջին երեք տարում տեղահանվել են իրենց տներից և փախստականի կարգավիճակով գտնվում են հարևան երկրներում, որտեղ 2011-ից ի վեր սիրիական դեսպանությունները փակվել են:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում