Գլխավոր Լրահոս

Արևմուտքը քննադատում է Ասադի՝ ընտրություններ անցկացնելու ծրագիրը

Արևմուտքը քննադատում է Ասադի՝ ընտրություններ անցկացնելու ծրագիրը

ԱՄՆ-ը Սիրիայի՝ հունիսի 3-ին նախագահական ընտրություններ անցկացնելու ծրագրերն անվանել է «ժողովրդավարության ծաղրանմանակում», հաղորդում է BBC-ն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նույնպես քննադատել է Սիրիայի կառավարության մտադրությունը՝ հայտարարելով, որ դա կարող է խաթարել եռամյա քաղաքացիական պատերազմին (որի զոհ է դարձել 150 հազ․ մարդ) վերջ դնելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու ջանքերը։

Կառավարական ուժերը վերջին շրջանում որոշակի հաջողության են հասել պատերազմում, սակայն ապստամբները նախկինի պես վերահսկում են զգալի տարածքներ, և այդ տարածքներում ընտրությունների անցկացումը նվազ հավանական է թվում։

Բաշար ալ Ասադը, ինչպես ակնկալվում է, կփորձի երրորդ անգամ դառնալ Սիրիայի նախագահ՝ յոթամյա նոր ժամկետով։

Երկրի կառավարությունը վերջերս ընդունել է ընտրական օրենք, համաձայն որի՝ բոլոր թեկնածուները պետք է Սիրիայում բնակված լինեն վերջին տասը տարիներին։

Ընդդիմության առաջնորդների մեծ մասը լքել է երկիրը, ինչն անհնար է դարձնում նրանց մասնակցությունը ընտրություններին։

Ընդդիմադիր ակտիվիստ Ահմադ Ալքուսեյրը Ասադին մեղադրել է «ընտրությունները սիրիացիների արյունով անցնակցնելու մեջ»։ Ընդդիմադրի կարծիքով՝ ընտրատեղամասեր կգնան բացառապես Ասադի կողմնակիցները։

«Եթե մենք անգամ հացից ենք զուրկ, ինչպե՞ս մենք կարող ենք քվեարկել»,- ասել է նա Associated Press-ի հետ զրույցում։

Պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում քվեարկություն չի անցկացվելու, սակայն պաշտոնապես այս մասին առայժմ չի հայտարարվել։

ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ՄԱԿ-ը միաձայն քննադատել են ընտրությունների անցկացման ծրագրերը։

«Դե ֆակտո հանրաքվեի անցկացման կոչը հատկապես կեղծ է հնչում այժմ, երբ վարչակարգը շարունակում է այն ընտրազանգվածի կոտորածը, որին ցանկանում է ներկայացնել»,- ասել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին։

Բան Կի Մունը նախազգուշացրել է, որ ընտրությունները կարող են «վնասել քաղաքական գործընթացին և խոչընդոտել ճգնաժամի քաղաքական լուծման հեռանկարները»։

Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն ընտրությունները որակել են՝ որպես «ժողովրդավարության ծաղրանմանակում»։

Սիրիայի խորհրդարանաի խոսնակ Մուհամադ ալ Լահամը ապրիլի 21-ին հայտարարել էր հունիսի 3-ին նախագահական ընտրություններ անցկացնելու մաիսն և նշել, որ արտասահմանում ապրող սիրիացիները կարող են քվեարկել՝ սկսած մայիսի 28-ից։

Ինչևէ, առայժմ պարզ չէ ոչ միայն այն, թե ինչպես կարելի է քվեարկություն կազմակերպել վիճելի տարածքներում, այև այն, թե ինչպես գրանցել մոտ վեց միլիոն մարդկանց, որոնք լեքել են իրենց տները։

Բացի այդ՝ ավելի քան 2,7 մլն սիրիացի դարձել է փախստական և ապրում է Սիրիայի հարևան երկրներում։ Շատերն ապրում են երկրներում, որոնք փակել են սիրիական դեսպանատները 2011թ․ հետո։

Հայտարարությունն արվել էր Դամասկոսի կենտրոնում՝ խորհրդարանի շենքից մոտ 100 մ հեռավորության վրա որոտացած պայթյունից ժամեր անց․ համաձայն սիրիական պետական հեռուստատեսության՝ զոհվել էր հինգ մարդ։

Բաշար ալ Ասադը Սիրիայի նախագահի պաշտոնում իր հորը՝ Հաֆեզ Ասադին, փոխարինել է 2000թ․, այնուհետև վերընտրվել է 2007թ․՝ ստանալով 98% ձայն։

Թեև նա հրապարակավ չի հայտարարել, սակայն, ոչ ոք չի կասկածում, որ նա կառաջադրի իր թեկնածությունը երրորդ ժամկետի համար, նշում է Դամասկոսում BBC-ի թղթակիցը։

Նրա խոսքով՝ դժվար թե որևէ մեկը կարողանա լուրջ մարտահրավեր նետել Ասադին։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում