Ապրիլի 22-ին Հալեպի Ռամուսիե շրջանում զինված բախումների ընթացքում զոհվել է կառավարամետ զինված խմբավորման մարտիկ Կարպիս (Կարո) Մելքոնյանը։ Այս մասին հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Հաղորդվում է նաև, որ ապրիլի 12-ին հրթիռակոծման հետևանքով վիրավորված Սարգիս Մարտիրոսյանը նույնպես մահացել է հիվանդանոցում։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











