Գլխավոր Լրահոս

Հալեպում հզոր պայթյունի հետևանքով հյուրանոցը գետնին է հավասարվել

Հալեպում հզոր պայթյունի հետևանքով հյուրանոցը գետնին է հավասարվել

Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հողին է հավասարեցվել հյուրանոցը և մի քանի շինություն, հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը:

Ռումբը տեղադրված է եղել հյուրանոցի տակ փորված թունելում: Carlton Citadel Hotel-ը տեղակայված է շինությունում, որը կառուցվել է 150 տարի առաջ և գտնվում է Ցիտադելի մոտ՝ միջնադարյանի քաղաքից և հին շուկայից ոչ հեռու, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում են:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Լոնդոնում գործող սիրիական իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ հյուրանոցում կառավարական ուժեր են տեղակայված եղել, որոնցից շատերը զոհվել են պայթյունի հետևանքով:

 Վերջին շաբաթներին ապստամբները փորձում էին առաջանալ Հալեպի այն շրջանում, որտեղ կառավարական ուժերն են: Հնարավոր զոհերի մասին ստույգ տվյալներ դեռևս չկան:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում