Գլխավոր Լրահոս

Բան Կի Մունն ընդունել է Բրահիմիի հրաժարականը

Բան Կի Մունն ընդունել է Բրահիմիի հրաժարականը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մայիսի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հրաժարականը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից։

Բրահիմին ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացի պաշտոնը պաշտոնապես կլքի մայիսի 31-ին։

Ելույթ ունենալով Բան Կի Մունի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ Բրահիմին ասել է, որ «Սիրիան այսպիսի վատ վիճակում լքելը շատ տխուր է»։ Այդուհանդերձ, նա նշել է, որ կասկած չունի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանի «մարդկային ամեն հնարավորը»՝ աշխատելու Անվտանգության խորհրդի, սիրիական հակամարտության կողմերի և հարևան երկրների հետ՝ լուծելու ճգնաժամը։

«Ես վստահ եմ, որ ճգնաժամը կավարտվի, սակայն բոլորը [շահագրգիռ կողմերը] պետք է հաշվի առնեն, թե որքան շատ մահ ու ավերածություն կպատահի․․․ նախքան Սիրիան կկարողանա դառնալ նոր Սիրիա»,- ասել է Բրահիմին։

ՄԱԿ-ի և ԱՊԼ՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնացի պաշտոնից հրաժարվելու Բրահիմիի որոշումն անակնկալ չէր, քանի որ այս պաշտոնը լքելու իր ցանկության մասին նա բազմիցս հայտարարել էր։

Ալժիրի նախկին արտգործնախարար Լախդար Բրահիմին ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի պաշտոնը ստանձնեց 2012թ․ սեպտեմբերի 1-ին։ Նա այս պաշտոնում փոխարինեց սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ առաջին հատուկ բանագնաց, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին։

Բրահիմիի աշխատանքի ավելի քան մեկ տարվա ընթացքում հաջողվեց այս տարվա հունվար-փետրվարին հասնել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովի՝ Ժնև-2-ի շրջանակում։ Սակայն հակամարտության կարգավորման քաղաքական ուղի գտնել այդ ժամանակ չհաջողվեց։

Ներկա պահին միջսիրիական բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը որոշված չէ։

Բան Կի Մունը խոր երախտագիություն է հայտնել Բրահիմիին Ժնևի համաժողովի կամզակերպման հարցում դրսևորած դիվանագիտության կապակցությամբ։

Առայժմ հայտնի չէ, թե Բրահիմիին ով է փոխարինելու։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում