Մայիսի 26-ին Հալեպի Համիդիե թաղամասում ընկած արկի հետևանքով զոհվել է 1928թ․ ծնված Ավետիս Քեբաբջյանը։ Այս մասին հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Նրա հուղարկավորությունը կատարվել է մայիսի 27-ին Հալեպի ՍԲ Աստվածածին եկեղեցում։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











