Գլխավոր Լրահոս

Հալեպի հայկական թաղամասերը՝ աղետի գոտի

Հալեպի հայկական թաղամասերը՝ աղետի գոտի

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հունիսի սկզբից սկսած՝ ամբողջ Հալեպում և մասնավորապես հայաբնակ Նոր գյուղ թաղամասում իրադրությունը խիստ վատթարացել է։
Համաձայն հաղորդագրության՝ Նոր գյուղում ընկած հրթիռները մարդկային զոհերից և վիրավորներից բացի՝ պատճառել են նաև նյութական ահռելի վնասներ։ Բնակելի մի շարք շենքեր ամբողջովին փլուզվել են, որոշները մասամբ ավերվել են։ Հարյուրավոր հայ ընտանիքներ հարկադրված լքել են իրենց տները, ոմանք Հալեպից հեռացել են և փորձել են ապաստան գտնել ավելի անվտանգ համարվող ծովափնյա Լաթաքիա քաղաքում, ոմանք տեղափոխվել են Հալեպի այլ թաղամասերում բնակող իրենց հարազատների բնակարաններ, ոմանք էլ այդ հնարավորությունը չունենալով՝ ապաստան են գտել Նոր գյուղում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։

Հսկայական վնասներ է կրել Նոր Գյուղում կենտորնացած հայկական կառույցների մեծ մասը՝ Ազգային երեք վարժարաններ (Քարեն Եփփե ազգային ճեմարանը, Զավարյան ազգային վարժարանը, Սահակյան ազգային վարժարանը), երեք մանկապարտեզ (Հայկազյան ազգային մանկապարտեզը, Սահակյան ազգային մանկապարտեզը, Զավարյան ազգային մանկապարտեզը), Կաթողիկե համայնքին պատկանող մեկ դպրոց (Զվարթնոց վարժարանը), Հայ առաքելական եկեղեցի (Սբ Գրիգոր Լուսավորիչը), Հայ կաթողիկե եկեղեցի (Սբ Երրորդությունը), «Արևելք» տպարանը, Սիրիահայ օգնության խաչի ընկերաբժշկական կենտրոնը, Ազգային պատսպարանը, Երիտասարդական գրախանութը, ազգապատկան Կիլիկիա, Օշական, Նաիրի, Արցախ և Սիս բնակարանային շենքերը և խանութներ։

Ամբողջովին քանդվել, կիսաքանդվել, հրկիզվել կամ տարբեր աստիճանի վնասներ են կրել թաղամասում հայերին պատկանող գործատեղիներն ու խանութները։

Ներկա դրությամբ մեծ թվով բնակարաններ ամբողջովին լքված են, բազմաթիվ բնակարաններ նորոգման կարիքն ունեն։

«Գանձասարը» հաղորդագրություն-կոչ է տարածել՝ ուղղված համայն հայությանը, որում ասված է, որ Նոր Գյուղ թաղամասն այսուհետ հայտարարվում է աղետի գոտի և կոչ է արվում բոլոր միջոցներով նպաստել անմարդկային հրթիռակոծության կասեցմանը՝ հանուն աղետի ենթարկված ժողովրդի Ֆիզիկական անվտանգության ապահովման։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում