Գլխավոր Լրահոս

Հունիսի 1-3-ին Հալեպում հայեր են վիրավորվել

Հունիսի 1-3-ին Հալեպում հայեր են վիրավորվել

Հունիսի 1-3-ին ընդդիմադիր զինյալ խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել են ազգությամբ հայ Մարիա Խաչերյան-Չիլինկիրյանը, Լևոն Չերչյանը, Թալին Մինասյանը, Անի Մահսերեճյանը և Հովսեփ Տեմիրճյանը։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 2-ին Նոր Գյուղի վրա արձակված հրթիռների հետևանքով վիրավորվել է Հարութ Իսկենյանը, զոհվել է 1957թ․ ծնված Անդրանիկ Գանթարճյանը։ Հունիսի 1-ի ուշ գիշերվանից մինչև հունիսի 2-ի առավոտվա ժամերը Հալեպի տարբեր շրջաններում շարունակված հրթիռակոծման հետևանքով վիրավորվել էին Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը։ Իսկ հունիսի 1-ին ընդդիմադիր զինված խմբավորումների նետած ավելի քան 30 գազի պայթուցիկ տակառների հետևանքով Նոր Գյուղում վիրավորվել էր Զարեհ Քահքեճյանը։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում