Գլխավոր Լրահոս

Հունիսի 7-ին Հալեպում զոհվել է մեկ հայ, վիրավորվել` երկու

Հունիսի 7-ին Հալեպում զոհվել է մեկ հայ, վիրավորվել` երկու

Հունիսի 7-ի երեկոյան ընդդիմադիիր զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում նետված ականների և հրթիռների հետևանքով զոհվել է ազգությամբ հայ, 1982թ. ծնված Կարո Աստուրյանը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթեթրի ֆեյսբուքյան էջը:

Սուլեյմանիե թաղամասում ընկած արկերի հետևանքով վիրավորվել են Հակոբ Սեմերճյանն ու Պայծիկ Մելքոնյան-Չերչյանը: Վերջինիս վիճակը մտահոգիչ չէ:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում