Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում ընդդիմադիր զինյալ խմբավորումների կողմից նետված գազի տակառների հետևանքով հունիսի 1-ին վիրավորված Լևոն Չերչյանը (ծնված 1963-ին) հունիսի 8-ին մահացել է։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Լևոնի հուղարկավորությունը կատարվելու է հունիսի 9-ին Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











