Գլխավոր Լրահոս

Սիրիան նոր Սոմալի կդառնա․ Լախդար Բրահիմի

Սիրիան նոր Սոմալի կդառնա․ Լախդար Բրահիմի

Սիրիայում ՄԱԿ-ի նախկին հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ զինված հակամարտությամբ քայքայված այս երկիրը սպառնում է վերածվել «նոր Սոմալիի»։

Գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում Բրահիմին նախազգուշացրել է, որ եթե հակամարտության քաղաքական լուծում չգտնվի, ամբողջ տարածաշրջանը, նրա խոսքով, կարող է պայթել։

Պատասխանելով Սիրիայի ապագայի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով նախկին հատուկ բանագնացը հայտարարել է․ «Այն նոր Սոմալի կդառնա։ Այն չի մասնատվի, ինչպես կանխատեսում էին շատերը։ Այն կվերածվի չկայացած պետության՝ դաշտային հրամանատարների վերահսկողության ներքո»։

Ալժիրի նախկին արտգործնախարար Լախդար Բրահիմին ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը լքեց մայիսի վերջին։

Այս պաշտոնում նրա աշխատանքի ավելի քան մեկ տարվա ընթացքում հաջողվել էր այս տարվա հունվար-փետրվարին հասնել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովի՝ Ժնև-2-ի շրջանակում։ Սակայն հակամարտության կարգավորման քաղաքական ուղի գտնել այդ ժամանակ չէր հաջողվել։

Ներկա պահին միջսիրիական բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը որոշված չէ։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում