Գլխավոր Լրահոս

Քեսապցիները վերադառնում են

Քեսապցիները վերադառնում են

Հունիսի 16-ին Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Քադիրը այցելել է Քեսապ՝ ծանոթանալու քաղաքում տիրող իրադրությանը։ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ նահանգապետը հանդիպել է բնակիչների հետ, ինչպես նաև պետական ենթակառույցների վերականգնման ցուցումներ է տվել։ Մինչ այդ սիրիական SANA պետական գործակալության հաղորդմամբ՝ քեսապցի 250 ընտանիքներ արդեն վերադարձել են իրենց կողոպտված և կիսաքանդ տները։

Սիրիական բանակն արդեն իրականացնում է ականազերծման աշխատանքներ, պայթեցնում է վտանգավոր զինամթերքները։ Բանակի հետ միասին Քեսապ են մուտք գործել ենթակառույցների վերականգնման մասնագետների խմբեր, որոնք պետք է վերանորոգեն էլեկտրականության, հեռախոսի գծերն ու ջրի խողովակները նախքան քեսապցիներն ամբողջությամբ կվերադառնան քաղաք։

Միաժամանակ հաղորդվում է, որ ընդդիմադիր զինյալները Քեսապից հեռանալիս հրկիզել են եկեղեցիները, դպրոցներն ու խանութները։ Քաղաքի կենտրոնում գտնվող հայ Ավետարանական համայնքին պատկանող մշակույթի տունը մեծ վնասներ կրելուց հետո փլուզվել է։ Փլատակների տակ մնալու հետևանքով զոհվել է մի զինվոր։

Քեսապը մարտի 21-ից հակակառավարական զինյալների վերահսկողության տակ էր, որոնք քաղաքի վրա հարձակվել էին թուրքական սահմանից: Քեսապի հայ բնակչության մեծ մասը տարհանվել էր Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաք, ինչպես նաև Լիբանան՝ Բեյրութ և Անջար: Երկու տասնյակ հայ ծերեր քաղաքի գրավումից հետո տեղափոխվել էին Թուրքիայի վերջին հայաբնակ Վաքըֆ գյուղ։

Սիրիական բանակի զորամիավորումները Քեսապը հետ են վերցրել հունիսի 15-ին։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում