Գլխավոր Լրահոս

Բաշար ալ Ասադը երդվեց

Բաշար ալ Ասադը երդվեց

Հուլիսի 16-ին տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի երդմնակալության արարողությունը, հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը: Երդման տեքստն Ասադն ընթերցել է Սահմանադրական խորհրդի առջև:

Իր խոսքում Ասադը նշել է, որ «որոշ մոլորյալներ իրենց հեղափոխական էին անվանում, սակայն պարզվեց, որ իրական հեղափոխականը սիրիացի ժողովուրդն է»:

Նա նաև նշել է, որ ընտրությունները կրակոց են դարձել ուղղված ահաբեկիչների և նրանց դեմ, որոնք կանգնած են ահաբեկիչների թիկունքում՝ ապացուցելով, որ որևէ քաղաքական, տեղեկատվական, նավթային կայսրություն չի կարող դիմակայել ժողովրդի կամքի առջև:

Սիրիայի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 3-ին: Քվեարկության արդյունքներով Ասադը հաղթել էր ձայների 88,7%-ով:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում