Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը ողջունում է Իրաքում նոր վարչապետի նշանակումը

ԱՄՆ-ը ողջունում է Իրաքում նոր վարչապետի նշանակումը

Լուսանկարում Իրաքի նախագահը (ձախից երկրորդը) Հայդեր ալ Աբադիին (աջից առաջինը) հանձնարարում է կառավարություն ձևավորել։

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը օգոստոսի 11-ին երկրի խորհրդարանի փոխխոսնակ Հայդեր ալ Աբադիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել՝ այդպիսով անարգելով երկրի ժամանակավոր վարչապետ Նուրի Մալիքիին, որի «Օրենքի պետություն» կոալիցիան այս տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում ամենաշատ տեղերն էր ստացել, հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս նշանակումն անվանել է «խոստումնալից քայլ առաջ»։ Նա խոստովանել է, որ Իրաքն այժմ դժվարին ժամանակներ է ապրում և երկրի քաղաքական առաջնորդներին կոչ է արել միասնաբար գործել։

Ինքը՝ Մալիքին, Աբադիի առաջադրումը բնորոշել է որպես «սահմանադրության խախտում», որը կհանգեցնի երկրում քաղաքական ճգնաժամի։ Հեռուստաուղերձում նա ասել է, որ «կուղղի այս սխալը»։

Իրաքում նոր կառավարության շուրջ քաղաքական մանևրումները տեղի են ունենում երկրի հյուսիսում իշխանությունների ու «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև դիմակայության ֆոնին։ Խմբավորման զինյալները վերջին ամիսներին զգալի հաջողությունների են հասել Իրաքի հյուսիսում՝ ստիպելով կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչների լքել իրենց տները։

ԱՄՆ-ի զինված ուժերը ավիահարվածներ են հասցնում Իրաքում իսլամիստների դիքերին, իսկ խաղաղ բնակիչներին սննդամթերք և ջուր են մատակարարում։

Շիա Նուրի Մալիքիի քննադատների խոսքով՝ հենց նա է նպաստել ներկա ճգնաժամի առաջացմանը իր նեղ դավանական քաղաքականության միջոցով։

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում Բաշար ալ Ասադի կառավարական ուժերի դեմ կռվող հիմնական խմբավորումներից մեկն է։ Այն զգալի տարածքներ է վերահսկում նաև արդեն ավելի քան երեք տարի ներքաղաքական ճգնաժամում գտնվող Սիրիայում, որտեղ ևս նախագահը նախօրեին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել Ուաիլ ալ Հալկիին, որը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2012թ․ օգոստոսից։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում