Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության»-ը

ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության»-ը

Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները օդային հարվածներ են հասցրել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դիրքերին Սիրիայում, հաղորդում է BBC-ն։

Պենտագոնի ներկայացուցիչ, կոնտրծովակալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ գործողությանը ներգրավված են կործանիչներ, ռմբակոծիչներ և Tomahawk հրթիռներ։

«Հաշվի առնելով այն, որ գործողությունը շարունակվում է, մենք չենք կարող այժմ ներկայացնել հավելյալ մանրամասներ»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ որպես ԱՄՆ դաշնակիցներ հանդես են եկել Կատարը, Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Հարվածները հասցվել են Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում։ Սիրիայի կառավարությունը հաստատել է, որ «ամերիկյան կողմը ՄԱԿ-ի հատուկ բանագնացի միջոցով նախազգուշացրել է Ռաքքայում «Իրաքի և Շամի իսլամական պետության» դեմ ուղղված օդային հարվածների մեկնարկի մասին»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ ավիահարվածները կոչված են թուլացնելու և ոչնչացնելու «Իրաքի և Շամի իսլամական պետությունը», որը հսկայական տարածքներ է գրավել Իրաքում և Սիրիայում։ Այս նույն խմբավորման ահաբեկիչները նախօրեին Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։

«Մենք կհետապնդենք երկրին սպառնացող ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք լինեն։ Սա նշանակում է, որ ես առանց երկմտելու կսկսեմ գործել՝ ընդդեմ «Իրաքի և Շամի իսլամական պետության» Սիրիայում, ինչպես որ Իրաքում»,- հայտարարել էր Օբաման սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների ժողովրդին ուղղված իր ուղերձում։ Այս տարվա օգոստոսից սկսած՝ ԱՄՆ-ը մոտ 190 ավիահարված է հասցրել «Իրաքի և Շամի իսլամական պետության» դիրքերին Իրաքում։

Օբաման նշել էր, որ Ամերիկային սպառնացողները ոչ մի տեղ անվտանգ ապաստան չեն գտնի։

Սիրիայում «Իրաքի և Շամի իսլամական պետության» դիրքերին ԱՄՆ-ի ավիահարվածների հնարավորությունը հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Պուտինը նշել է, որ ««Իրաքի և Շամի իսլամական պետության»՝ Սիրիայի տարածքում տեղակայված ահաբեկիչների դեմ ավիահարվածները չպետք է իրականացվեն՝ առանց Սիրիայի կառավարության համաձայնության»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում