Գլխավոր Լրահոս

Սփյուռքի նախարարությունն աշխատում է Ուկրաինայի և Իրաքի հայերին Հայաստան բերելու ուղղությամբ

Սփյուռքի նախարարությունն աշխատում է Ուկրաինայի և Իրաքի հայերին Հայաստան բերելու ուղղությամբ

Սփյուռքի նախարարությունն աշխատանքներ է իրականացնում Ուկրաինայի շրջաններում և Իրաքում բնակվող սփյուռքահայերի՝ հայրենիք վերադարձը կազմակերպելու և նրանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ: Այս մասին փետրվարի 25-ին ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությանը ամփոփելով իր ղեկավարած կառույցի 2014թ. գործունեության արդյունքները:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հակոբյանը նշել է, որ 2014թ․ ընթացքում նախարարության գերակայություններից է եղել «արտակարգ իրավիճակներում հայտնված սիրիահայերի, այսօր արդեն նաև ուկրաինահայերի և իրաքահայերի հետ աշխատանքների համակարգումը»:

«Ներկայում «Հայաստանում է գտնվում 12 հազ-ից  ավելի սիրիահայ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն՝ կացարանի, կրթության, առողջապահական և այլ հարցերով»,- ասել է նախարարը:

Խոսելով «Արի տուն» ծրագրի մասին, որի շրջանակում Հայաստան են գալիս Սփյուռքի երիտասարդները, Հակոբյանը նշել է, որ 2014թ. նախատեսված մինչև 1000 մասնակցի փոխարեն հյուրընկալվել է 1071 երիտասարդ աշխարհի 31 երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Դիարբեքիրից իսլամացած 50 հայերի խումբը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում